Մայրենի

1.Տրված տառերն այբբենական կարգով դասավորի´ր: Ո՞ր տառերն են դուրս մնացել:Առանձնացրո՛ւ ձայնավորները:

Ճ, ջ, ժ, ձ, յ, ռ, ր, ց, է, ղ, փ,բ, ս, մ, ո, կ, ը, թ, ծ, վ, գ, ե, ա, ն, ի, տ, հ, պ: Ա բ գ ե է ը թ ժ ձ ղ ճ մ յ ն ո պ ջ ռ ս տ ր ց փ:

Դ զ շ չ ու ք և օ ֆ:

ա ու օ է ը ի ո:

2.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր: 

Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա. սրճեփ:

3.Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունից  դո՛ւրս գրիր 5 ձայնավորով սկսվող և 5 բաղաձայնով սկսվող բառեր:

Կրկնի՛ր Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը: 

Սեպտեմբերի 16

Անգի՛ր սովորիր Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:

Կարմիրով, կապույտով գրված բառերի բացատրությունները և կանաչով գրված բառերի հոմանիշները սովորի՛ր:

Advertisements

Մայրցամաքներ, աշխարհամասեր

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:
Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք:
Ամենամեծը Եվրասիան է,որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:

Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

Խմբային աշխատանք դպրոցում

Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն: Պատկերացրե ք, թե Երկրի վրա բոլորը, ամեն ինչ միանման են: Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով և փորձեք մտածել

 ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ: Լավ կլիներ, որովհետև կկարողանաինք ավելի լավ շփվել

բ) Ինչո՞վ լավ չէր լինի, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ: Քննարկելու ենք դասարանում: Լավ չեր լինի, որովհտև չեինք կարողանա տարբերել միմիյանց :

Մայրենի

ճանապարհ

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր, անհունի  բառերը:

սողալ-սահել

բուսել-աճել,ծաղկել

թևավոր-թևեր ունեցող

անհունի-անսահման,անվերջ

3. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ  բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) : ուղի ճամփա

Իմ ուսումնական ամառը

Ես ամռանը մեկ ամսով գնացել եմ տատիկի և պապիկի տուն, որը գտնվում է վայք քաղաքում: Այնտեղ կար իրական ֆուտբոլի դաշտ:  Ես ամեն օր գնում էի դաշտ և պարապում, նաև մի քիչ  համակարգչով խաղում: Պապիկիս հետ կերակրում էի ձկներին, բադերին շանը, ինձ համար հետաքրքիր են բոլոր կենդանիները: Պապիկիս հետ օրս ուրախ էր անցնում, նա ստիպված դարպասապահն էր լինում, ես էլ գոլեր էի խփում: Տատիկիս հետ գնում էի այգի մրգեր հավաքելու, դրանից հաճելի բան չկա: Ամռանն ընտանիքով գնում ենք լողավազան, ամենաշատը Աշտարակի Ձորի Արևիկն եմ սիրում, ջրից չեմ ուզում դուրս գալ: երևանում նույնպես հետաքրքիր էր ամեն օրը, բակի երեխաներով բազում խաղեր էինք խաղում: