Փակել

Ճամփորդություն դեպի Արայի լեռ

Մենք այսօր ճամփորդեցինք դեպի Արա Գեղեցիկի քարանձավ: Երբ տեղ հասանք, մենք բարձունք հաղթահարեցինք, հետո քարանձավի մոտ նախաճաշեցինք: Տեսանք նաև գյուրզայի ձագ, բայց  ոչ ոք չվախեցավ: Հետո գնացինք Ծաղկեվանք, այնտեղ սուրբ ջուր խմեցինք: Ես սուրբ ջրից մի քիչ քսեցի իմ աչքերին, որովհետև ասում են, որ այդ ջուրը բուժիչ է: Հետո իջանք ներքև, նկարվեցինք, երգեցինք հարսանեկան երգեր:

Advertisements

Ավանդապատումներ

Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով:  Խորենացին բերելով Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմությունը այն համարում է իրական, զերծ առասպելաբանությունից: Ասորեստանի թագուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը դասավորել էր Արա լեռան ստորոտում: Շամիրամը դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»` արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում, գագաթի արևմտյան մասում ցցվող` ժայռազանգվածը, որի պաշտոնական անունը Աքլորաքար է (2511 մ):

Ծաղկեվանք կամ Կույս Վարվառայի քարայր

Լեռան լանջերին է գտնվում Ծաղկեվանքը, որի պատճառով էլ լեռը կոչվել է նաև Ծաղկեվանքասար:

Ավանդույթի համաձայն քրիստոնեությունն ընդունելու համար հալածանքի ենթարկվելով իր հարազատ հորից, Վառվառա անունով կույսը թաքնվում է այս այրի մեջ:

Ըստ մի այլ լեգենդի, Ծաղիկ անունով մի կույս աղջիկ էր ապրում։ Իշխաններից մեկը հավանում է նրան և ուզում է բռնի տիրանալ։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ և թաքնվում քարայրում։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։

Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է Ծաղկեվանք։ Մատուռի կտուրից կաթացող ջուրը համարվում է Ծաղիկ կույսի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց  աչքերը։

Ճամփորդություն դեպի սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

սեծանվաերդՄենք ճամփորդեցինք դեպի սուրբ Երրորդություն եկեղեցու բակ: Ես և մի քանի հեծանվորդներ գնացինք Մայր դպրոց՝  հեծանիվներ վերցնելու: Վերցրեցինք և վարելով գնացինք սուրբ Երրորդություն եկեղեցու բակ: Այնտեղ ընդմիջեցինք,  հետո գնացինք Տերյանի արձանի այգի:  Այնտեղ նախաճաշեցինք, հեծանիվ վարեցինք, կրթահամալիրի տեղեկատվական թերթիկներ բաժանեցինք, նկարեցինք և վերադարձանք դպրոց:

Համբարձման ծեսը Փարպի գյուղում

Մայիսյան 14-րդ հավաքի երրորդ օրը՝ մայիսի 15-ին, Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանի սովորողների, դասավանդողների և նախակրթարանի դաստիարակաների հետ եղանք Արագածոտնի մարզի Փարպի գյուղում: Նախապես մշակված ծրագրով՝ Համագործակցային նախագիծ. Համբարձման ծես,  երրորդ դասարանի սովորողները և դասավանդողները եղան Ղազար Փարպեցու դպրոցում, իսկ նախակրթարանի դաստիարակները՝  Գագիկ Յոլյանի անվան մանկապարտեզում:

Մանկապարտեզի 2 խմբերի հետ,  Սաթեն Գևորգյանի և Սոնա Կարապետյանի օգնությամբ, ծեսը իրականցրեցինք  ծաղկառատ բակում, իսկ Ղազար Փարպեցու դպրոցի սովորողների հետ,  Մարի Միքաելյանի, Կարինե Մամիկոնյանի, Սուսաննա Պետրոսյանի և Անուշ Թորոսյանի օգնությամբ, Սուրբ Գրիգոր եկեղեցու բակում:

Օրը բուռն էր, հագեցած և լի բազում  տպավորություններով.

Պատումը և տեսաֆիլմը՝  Սոնա Կարապետյանի

Համբարձման ծեսը Փարպի  գյուղի Սուրբ Գրիգոր եկեղեցու բակում

Պատումը և տեսաֆիլմը՝ Անուշ Թորոսյանի

Մեկ գեղեցիկ օր Փարպի գյուղում

Պատումը և տեսաֆիլմը՝ Սուսաննա Պետրոսյանի

Համագործակցային նախագիծ. Համբարձման ծես

Կարինե Մամիկոնյան ֆեյսբուքյան էջից ֆոտոշարքեր.

Քայլք Փարպի գյուղում

Թարգմանչաց եկեղեցու բարձունք

Միջավայրի խնամք Փարպիի սուրբ Գրիգոր եկեղեցու բակում

Համբարձման ծես Փարպիում

Համագործակցային նախագծի իրականացումը Գագիկ Յոլչյանի անվան մանկապարտեզում

Պատումը և տեսաֆիլմը՝ Սաթեն Գևորգյանի

Այց Գագիկ Յոլչյանի մանկապարտեզ

 

 

 

Ճամփորդություն

Մենք այսօր ճամփորդեցինք դեպի Մեղրաձոր ու հաղթահարեցինք Թեժառույք բարձունքը: Բարձունքը հաղթահարեցինք Հայաստանի անկախության տոնի առիթով: Մենք տեսանք Մարմարիկ գետը, շատ սիրուն էր: Տեսանք նաև ձիեր:

Back to top
Create your website at WordPress.com
Get started