Մենք այսօր ճամփորդեցինք դեպի Արա Գեղեցիկի քարանձավ: Երբ տեղ հասանք, մենք բարձունք հաղթահարեցինք, հետո քարանձավի մոտ նախաճաշեցինք: Տեսանք նաև գյուրզայի ձագ, բայց ոչ ոք չվախեցավ: Հետո գնացինք Ծաղկեվանք, այնտեղ սուրբ ջուր խմեցինք: Ես սուրբ ջրից մի քիչ քսեցի իմ աչքերին, որովհետև ասում են, որ այդ ջուրը բուժիչ է: Հետո իջանք ներքև, նկարվեցինք, երգեցինք հարսանեկան երգեր: