Ես իմ բլոգում տեղադրել եմ 48 նյութ: Ես իմ բլոգում աշխատում եմ ազատ և հանգիստ: Իմ բլոգը ստեղծվել է սեպտեմբերին: Ես իմ բլոգում հրապարակում եմ բազում հետաքրքիր նյութեր: Ես իմ բլոգում հաճույքով եմ աշխատում: Իմ բլոգի բաժիններից ամենաշատը սիրում եմ Մաթեմատիկա բաժինը, որովհետև մաթեմատիկայում կան շատ ու շատ հետաքրքիր և բարդ խնդիրներ: Ուսումնական նախագծերից ինձ ամենաշատը դուր է գալիս Տրիաթլոնը, որովհետև այնտեղ կա լողալու հնարավորություն: Ես սիրում եմ հետևել իմ ընկերների բլոգներին և հաշվել նրանց նյութերի քանակը: Ես սիրում եմ փոխել իմ բլոգի ետնանկարը: